Լատվիայի մայրաքաղաք Ռիգայի բնակիչները պահանջում են խստացնել պատիժը աղմուկի սահմանափակման օրենքի խախտման դեպքում:
Ինչպես հաղորդում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանը, բնակիչներին այս հարցում աջակցում են նաև պատգամավորները, որոնք փորձում են հասնել այն բանին, որպեսզի համայնքային ոստիկաններն իրավունք ձեռք բերեն փակելու գիշերային ակումբները, եթե վերջիններս խախտեն օրենքը: Սակայն պատգամավորներին դեռևս աջակցում է միայն շրջակա միջավայրի և տարածաշրջանային զարգացման նախարությունը: Ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որի խնդիրը աղմուկի սահմանափակման միջոցներ ձեռնարկելն է:
Ռիգայի բնակիչները չեն հավատում հաջողությանը և փորձում են հարցին ինքուրույն լուծում տալ:








































