Իրանցի զինվորականներն Օրմուզի նեղուցում նոր ռազմածովային բազա են տեղակայել: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Իրանի պետական հեռուստատեսությանը:
Նոր բազան, որը Իրանի համար այդ նեղուցում արդեն 5-րդն է, գտնվում է Թեհրանից 1.1 հազար կմ հարավ՝ Բենդեր-Լենգե նավահանգստում:
Ինչպես նշում է գործակալությունը՝ Իրանը նոր բազան ստեղծել է՝ ամրապնդելու իր դիրքերը ԱՄԷ-ի հետ վիճարկելի Աբու-Մուսա, Տոմբե-Բոզորգ և Տոմբե-Կուչեկ կղզիների շրջանում (կղզիները գտնվում են Օրմուզի նեղուցում): Այնտեղով է ամեն օր իրականացվում համաշխարհային նավթամթերքի շուրջ 1/5-րդի փոխադրումը:









































