Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Մարտի 1-ի նախընտրական «էֆեկտը»

Հայ ազգային կոնգրեսը օրերս թարմացրել էր Մարտի 1-ի թեման և օրինագիծ էր ներկայացրել ԱԺ հանձնաժողով ձևավորելու մասին: Սակայն ներկայումս, երբ ՀԱԿ-ԲՀԿ ջերմության բռնկում է արձանագրվում, ՀԱԿ-ը կարծես թե վերստին խնամքով լռեցնում է Մարտի 1-ի թեման: Եվ այս ամենից այնպիսի տպավորություն է ստացվում, որ ՀԱԿ-ի համար այս թեման դարձել է ԲՀԿ հետ փոխհարաբերություններում գործիքներից մեկը, որով ՀԱԿ-ը փորձում է մի փոքր ծանրացնել այս հարաբերություններում իր շատ թեթև դիրքերը: Սակայն, ամենայն հավանականությամբ, նախագահական ընտրություններին մոտ Մարտի 1-ի թեման կդառնա ներքաղաքական օրակարգի թեմաներից մեկը, և` անկախ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի, այսպես ասած, առաջնորդների կամքից:

Բանն այն է, որ այս թեման կարող է զգալիորեն ձեռնտու լինել Սերժ Սարգսյանին, եթե ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը նրա համար ստանա որոշակի ահագնացող բնույթ և սկսի որոշակիորեն անկառավարելի հեռանկարներ կամ միտումներ ցուցաբերել: Նման հեռանկարներն այսօր շատ տեսական բնույթի են և պրակտիկորեն չկան նախադրյալներ, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը կարող է Սերժ Սարգսյանի համար դառնալ անկառավարելի, սակայն չի բացառվում հետևյալը. Սերժ Սարգսյանը պարզապես իր ապահովության համար կարող է թեման գցել շրջանառության մեջ, բոլոր դեպքերում սիրահարների վրա ազդեցության լրացուցիչ լծակներ ունենալու և առավել ապահովագրված և հանգիստ լինելու համար:

Սա, իհարկե, բխում է հասարակության շահերից, քանի որ Մարտի 1-ի թեման հասարակության համար նախագահական ընտրություններում պետք է լինի ակտուալ և բոլոր պատասխանատուների առաջ պետք է բարձրացվեն համապատասխան, հասանելիք հարցերը: Խնդիրն այն է, որ հասարակության համար սա առնվազն երաշխիք է այն բանի, որ Մարտի 1-ի համանման զարգացումներ 2013 թվականին չեն լինի, և խաղաղ քաղաքացիները չեն դառնա ոչ իշխանական բռնության և դաժանության, ոչ էլ քաղաքական բացթողումների, անվճռականության կամ սխալների և վրիպումների զոհեր:

Հենց միայն նման հեռանկարներից ապահովագրվելու համար Մարտի 1-ի թեման պետք է լինի օրակարգում, քանի դեռ դրա համար պատասխանատու բոլոր ուժերը հանրությանը հստակ և սպառիչ պատասխաններ չեն տվել իրենց պատասխանատվության տիրույթներում թույլ տված խորհրդավոր մանևրների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում