«Սենդի» փոթորկի ժամանակ Նյու Յորքում մեկ երրորդով կրճատվել է հանցագործության մակարդակը` հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով նյույորքյան ոստիկանության ներկայացուցչի խոսքերին:
Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը հանցագործությունների մակարդակը նվազել է 32%-ով` համեմատած անցած տարվա նույն ժամանակահատվածի շրջանի հետ:
Սպանությունների քանակը նվազել է 86%-ով, թալանը` 30%-ով, զինված հարձակումները 31%-ով, թալանը` 48%, ավտոմեքենաների առևանգումը` 24%: Ընդհանուր առմամբ հնգօրյա ժամկետում քաղաքում գրանցվել է 1061 հանցագործություն:
Միայն ավելացել են թալանների դեպքերը: Դա բացատրվում է նրանով, որ փրկվելով ջրհեղեղից` շատերը հեռացել են իրենց ընկերություններից և տներից:







































