Այն ժամանակ, երբ մարդկանց մեծամասնությունը երազում է քնի մասին, հազվադեպ հիվանդությամբ թոշակառուի համար դա իրական մղձավանջ է: Բանը նրանում է, որ երազում նա ագրեսիվ է դարձել ու հարձակվել է կնոջ վրա:
2014թ-ի մայիսի 5-ին ավստրալական բժշկական ամսագրում հոդված էր հայտնվել, որտեղ նկարագրվում էր 70-ամյա տղամարդու հիվանդության պատմությունը: Նա քնի հազվադեպ խանգարմամբ էր տառապում:
Թոշակառուն պատմել է, որ չափազանց վախենալու երազներ է տեսել , որտեղ իրեն հետապնդել, հարձակվել են և նա մեծ վախ է զգացել իր կյանքի համար: Նրա տեսած կերպարները չափազանց վառ ու իրական էին, որի պատճառով տղամարդը բղավել է, վեր ցատկել կամ էլ շուռումուռ եկել անկողնում:
Գիշերային տառապանքներից հոգնած ավստրալացին առավոտյան արթնանալով տեսնում էր իր անգիտակից արարքների արդյունքը` հատակին թափված շորեր և կոտրված իրեր:
Սակայն, ամենատհաճը այլ բանում էր: Նման իրավիճակում հայտնված թոշակառուն շատ ագրեսիվ էր դառնում: Ընկնելով անկողնուց նա այնքան անձնազոհությամբ է պաշտպանվում իրեն հետապնդողներից, որ շուռ է տվել ողջ կահույքը: Ավելին, տղամարդու հաջորդ զոհն է դարձել նրա կինը: Նա հարվածել է կնոջը ոտքերով, ձեռքերով և նույնիսկ փորձել է խեղդել նրան:
Ամուսինները փորձել են պայքարել այդ առեղծվածային հիվանդության դեմ` ննջարանից հեռացրել էին ավելորդ իրերն ու հատակին ծածկոցներ են փռել, որպեսզի նվազեցնեն հնարավոր վնասվածքները: Ի վերջո, կնոջ վրա հերթական հարձակումից հետո ավստրալացին սկսել է իրեն կապել անկողնուց` հույս ունենալով, որ կաշվե ամրակները իրեն զերծ կպահեն նման արարքներից:
Տեսնելով ամուսնու տառապանքները, կինը համոզել է նրան դիմել բժիշկների, ովքեր տեսագրել են նրա քունը ու եկել այն եզրակացության, որ քնի երկրորդ փուլում նրա մոտ նկատվում է աչքի խնձորակների անոմալ ակտիվություն:







































