Մեծ Բրիտանիան իր մերձափնյա ջրերի մոտ գտնվող ռուսական ավիակրին հետևելու համար գործարկել է HMS Dragon ականակիրը, հայտնում է Reuters-ը:
«Ականակիրը գործարկվել է մայիսի 7-ին և ուղարկվել Հյուսիսային նավատորմի ռազմական նավերի ջոկատը գրավելու համար, որոնց գլուխը «Սովետական միության նավատորմի ադմիրալ Կուզնեցով» ծանր ավիակիր հածանավն է»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
Ավելի վաղ հայտնում էին, որ ռուսական նավերի ջոկատը Լա Մանշ է մտել:
Մայիսի 5-ին Ամերկայի զինվորականները հայտարարել էին, որ ռուսական TU-95 հեռահար ինքնաթիռների ռազմավարական հրթիռներ են անցել Կալիֆոռնիայի մերձափնյա տարածքի և Գուամ կղզիների մոտով, որտեղ տեղակայված է ամերիկյան ռազմաբազան:







































