Saturday, 04 07 2026
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել

Apple-ը խոստովանել է, որ կարող է ԱՄՆ իշխանություններին փոխանցել iPhone-ի, iPad-ի և Mac-ի օգտատերերի տվյալները

Ամերիկյան Apple կորպորացիան հնարավորություն ունի ըստ ԱՄՆ իշխանությունների հայտի՝ տալ ոչ միայն իր հաճախորդների նույնականացման տվյալները, այլև անձնական լուսանկարները, կապերի ցուցակը, նամակագրությունը, փաստաթղթեր և այլ տեղեկություններ: ITAR-TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՆ իրավապահ մարմինների և իշխանությունների հետ աշխատանքի մասին Apple-ի նոր քաղաքականության մեջ:

Փաստաթղթում ասվում է, որ Apple-ը պահում է և կարող է ԱՄՆ իշխանությունների հայտի դեպքում փոխանցել Apple-ի արտադրանքի տիրոջ անունը, նրա ֆիզիկական և էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարը, սարքի մասին տեղեկություններ և այն գնելու ամսաթիվը:

Բացի դրանից՝ եթե Apple-ի արտադրած սարքի տերն օգտվում է iTunes մեդիա փլեյերից կամ Apple Store առցանց խանութից, Apple-ը կարող է տվյալներ փոխանցել գնումների և կոնտենտի բեռնումների մասին, ինչպես նաև այն կրեդիտ-քարտի համարը, որով իրականացվել է գնումը:

Եթե հաճախորդն օգտվում է iCloud տվյալների պահպանման ծառայությունից, Apple-ը հնարավորություն կունենա ԱՄՆ իշխանություններին փոխանցել այդտեղի բոլոր տվյալները՝ լուսանկարներ, փաստաթղթեր, կապեր, օրացույցներ, iCloud փոստային ծառայության (դոմեններ՝ @icloud.com, @me.com և @mac.com) նամակագրությունը:

Apple-ը նաև նշել է, որ ընկերությունը հնարավորություն ունի տեղեկանալ Apple-ի սարքերից ուղարկված նամակներին: Սակայն FaceTime-ի և iMessage-ի դեպքում սա չի գործում, քանի որ այդ դեպքում տվյալները կոդավորված են փոխանցվում:

Apple-ն օգտատերերի մասին տեղեկություններ է տրամադրում դատարանի որոշման հիման վրա, բայց մի շարք դեպքերում դա կարող է լինել նաև առանց դատարանի վճռի՝ երբ վտանգված է մարդու կյանքը կամ առողջությունը:

Միևնույն ժամանակ, այսօր հայտնի է դարձել, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական հարցերով կոմիտեն օրինագիծ է ընդունել, որը նախատեսում է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից էլեկտրոնային հաղորդակցության տվյալների ներկայիս պրակտիկայի դադարեցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում