Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ չնայած Իրանի նավթային սեկտորի դեմ սահմանված պատժամիջոցներին՝ Իրանն այս տարվա (սկսվել է մարտի վերջերից) առաջին 5 ամիսներին նավթի վաճառքից ստացել է մոտ 30 միլիարդ դոլարի շահույթ: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի՝ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Իբրահիմ Աղա-Մոհամմադին:
Վերջինիս խոսքերով՝ պատժամիջոցները ոչ մի կերպ չեն ազդել Իրանի տնտեսության վրա: Նա հավելել է, որ այդ պատժամիջոցներն Իրանին դրդել են վառելիքի արտադրության ինքնաբավության, և երկիրը շարունակում է իր միջուկային հետազոտությունները:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին ԵՄ-ը խստացրել է Իրանի հանդեպ սահմանված պատժամիջոցները։








































