Ճապոնիայի կառավարությունն այսօր պաշտոնապես հրապարակել է իր նպատակը` 10 տարվա ընթացքում մշակել գործնական տեխնոլոգիաներ մարդկային թոքերի, լյարդի և այլ այսպես կոչված եռաչափ օրգանների արհեստական, բազմաֆունկցիոնալ հյուսվածքների աճեցման համար:
Նման խնդիր է դրվել գործողությունների ծրագրում, որը հաստատվել է Ճապոնիայի մշակույթի, գիտության և տեխնոլոգիաների նախարարության կողմից` հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Հոկտեմբերին Ճապոնիայի կառավարությունը նաև որոշում էր կայացրել ֆինանսավորել Նոբելյան մրցանակակիր Սինյա Յամանակայի գործունեությունը առաջիկա տասը տարիների ընթացքում: Դրա համար բյուջեից տրամադրվելու է 256-384 մլն դոլար:








































