Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Բացահայտելու բան չկա. պետք է կանչեն նախկին վարչապետին, տերտերին, ինձ ու բանկին. Փայլակ Հայրապետյան

Գործարար, Նավասարդ Կճոյանի սանիկ Աշոտ Սուքիասյանի արտահանձնման ձգձգումը բացառապես տեխնիկական խնդիրների պատճառով է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց դատախազության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը՝ հավելելով, որ այդ գործընթացն այլևս որևէ իրավական ընթացակարգից կախված չէ:

«Արտահանձնման որոշումը պաշտոնապես արդեն մտել է ուժի մեջ, որից հետո արդեն Վրաստանի արդարադատության նախարարը պետք է ստորագրի կայացված որոշումը, և դրանից հետո կկազմակերպվի արտահանձնման գործընթացը: Հիմա պարզապես արդարադատության նախարարի հաստատումն է ուշանում»,- ասաց Տոնոյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Թբիլիսիի կենտրոնական դատարանը բավարարել էր Աշոտ Սուքիասյանին Հայաստան արտահանձնելու միջնորդությունը: Դրանից հետո մեկշաբաթյա ժամկետում որոշման հետ որևէ միջնորդություն կապված չներկայացվեց, որոշումը չբողոքարկվեց:

Գործարար, Սուքիասյանի պատճառով սնանկացած Փայլակ Հայրապետյանի համար հասկանալի չէ արտահանձնման գործընթացի ձգձգումը: «Երբ զանգում են քննիչին, ասում է՝ դեռ չեն բերել: Այսպես սառեցված վիճակ է, ոչ մի նորություն չկա»,- ասաց Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ Սուքիասյանի արտահանձնումից հետո նախաքննական մարմնին առանձնապես անելիք չի մնում, քանի որ այս գործը պարզից էլ պարզ է: «Էս գործը բացահայտված գործ է: Ի՞նչ պետք է նորից բացահայտվի որ: Էդ տղային պետք է բերեն, որից հետո կանչեն նախկին վարչապետին, տերտերին, ինձ, բանկին ու պարզեն, թե ում է բանկը այդքան գումար տվել, որը պետք է ծախսվեր ՀՀ-ում 10 հազար աշխատատեղ բացելու վրա: Ու պարզեն նաև, թե ինչպես են էդ գումարները հայտնվել Տիգրան Սարգսյանի, տերտերի ու Աշոտի հաշիվների վրա: Առանձնապես բարդ բան չկա»,- հավելեց Հայրապետյանը:

Նա նաև նշեց, որ ինքը որևէ տեղեկություն չունի բանկում գրավադրված իր ամբողջ ունեցվածքի ճակատագրից: Հարցում է անում «Ամերիա» բանկին՝ հասկանալու համար, թե ինչն է մնացել, ինչը՝ վաճառվել, սակայն իրեն չեն պատասխանում:

Նշենք, որ վերջերս մամուլում հրապարակումներ եղան, որ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը գնել է Գաջագործների 1/1 հասցեում գտնվող նախկին «Էրեբունի» միավորման տարածքը` «Ակվա Մարի լայթ» ՍՊԸ-ն: Հայրապետյանը, սակայն, գործարարներին հորդորում է բանկից ձեռք չբերել արգելանքի տակ գտնվող իր ունեցվածքը, քանի որ դատական գործընթաց կա, և հնարավոր է՝ այդ ամենը վերադարձվի:

Նշենք նաև, որ Աշոտ Սուքիասյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության (ՀՀ Քր. օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար: Աշոտ Սուքիասյանը ձերբակալվել է այս տարվա հունվարի 31-ին Թբիլիսիում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում