«Մանչեսթեր Յունայթեդ»-ը շարունակում է հետաքրքրվել Դորտմունդի «Բորուսիա»-ի գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսի ծառայություններով:
Գերմանական Bild պարբերականի տեղեկություններով՝ 24-ամյա կիսապաշտպանը համարվում է «կարմիր սատանաներ»-ի գլխավոր տրանսֆերային նպատակն առաջիկա ամռանը:
«Յունայթեդ»-ի ղեկավարությունը պատրաստ է 40 մլն եվրո առաջարկել Ռոյսի տրանսֆերի դիմաց:
Գերմանիայի Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 29 խաղերում Ռոյսը 16 գոլ է խփել և 13 գոլային փոխանցում կատարել:







































