Օդեսայում տեղի ունեցած իրադարձություններն Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոյի համար քաղաքական PR-ի առիթ են դարձել: Քաղաք կատարած այցի ժամանակ նա արյուն է հանձնել Արհմիությունների տանը տուժածների համար:
Բժիշկներն այժմ չգիտեն՝ ինչ անել այդ արյան հետ: Բանն այն է, որ «շոկոլադի արքայի» մոտ առկա է շաքարային դիաբետ:
Ինչպես ցույց է տվել փորձաքննությունը, թեկնածուն ինֆեկցիոն հիվանդություններ չունի, սակայն արյունը լավ որակի չէ: Այն կիրառելը վտանգավոր է վիրավորների համար: Այս մասին հայտնում է «Ռոսիա 24»-ը:










































