ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայի հարավ-արևելքում անջատողականների հետ համագործակցությունը: Այս մասին գրում է Reuters-ը:
«Ռուսաստանը պետք է կատարի իր միջազգային պարտականությունները, դադարեցնի անջատողականներին աջակցելը և սահմանից հետ կանչի իր զորքերը` Ուկրաինայի ճգնաժամի քաղաքական լուծումը գտնելու համար»,- ասել է Ռասմուսենը:









































