Մեծ Բրիտանիայի արտգործախարար Ուիլյամ Հեյգն այսօր հայտարարել է, որ Դոնեցկի մարզում անցկացվելիք հանրաքվեի հեռանկար չի տեսնում: «Չեմ կարծում, որ Դոնեցկում որևէ համոզիչ հանրաքվե կլինի»,- ասել է այցով Կիևում գտնվող Հեյգը SkyNews-ի հետ հարցազրույցում:
Բրիտանացի արտգործնախարարի կարծիքով՝ դա չի լինի հանրաքվե՝ կազմակերպված բնակչության մեծ մասի մասնակցության հնարավորության հիման վրա: Արտգործնախարարը հատկապես ընդգծել է այն փաստը, որ Դոնեցկում կառավարական շենքերը գտնվում են դաշնայնացման կողմնակիցների վերահսկողության ներքո:
Հեյգն անվերապահ աջակցություն է հայտնել մայիսի 25-ին ծրագրված Ուկրաինայի նախագահական ընտրություններին: «Գլխավորը մայիսի 25-ի ընտրություններն են, այլ ոչ թե մայիսի 11-ին երկրի մի մասում մասնակի հանրաքվեի անցկացման փորձերը»,- ասել է Հեյգը:
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ կտրականապես մերժում է մայիսի 11-ին Դոնեցկի և Լուգանսկի մազերում Ուկրաինայի դաշնայնացման մասին հանրաքվեների անցկացումը:










































