Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել: Նախագահի որոշմամբ դադարեցվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արսեն Մկրտչյանի լիազորությունները:
Պատճառը, ըստ նույն տեղեկությունների, նրա ՝ գործադիր մարմին տեղափոխվելն է. Արսեն Մկրտչյանը նշանակվելու է արդարադատության նորանշանակ նախարարի՝ Հովհաննես Մանուկյանի տեղակալ: Նա համարվում է Հովհաննես Մանուկյանի կադրերից: Մանուկյանի՝ Վճռաբեկ դատարանի նախագահ աշխատած տարիներին Մկրտչյանն աշխատել է դատական դեպարտամենտում:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանից բացի՝ աշխատանքից ազատման դիմումներ են գրել նաև նախկին նախարար Հրայր Թովմասյանի թիմակից մյուս փոխնախարարները: Նրանցից, մասնավորապես, Եղիշե Կիրակոսյանը հավանաբար կտեղափոխվի դատախազության համակարգ:









































