Տասնյակ զինված մարդիկ գրավել են Լիբիայի խորհրդարանի շենքը` բողոքարկելով նախօրեին ընտրված երկրի կառավարության դեմ:
Ավելի քան տասնյակ զրահապատ մեքենաներ շարվել են դեպի խորհրդարան տանող ճանապարհին:
Զինված մարդիկ ենթադրաբար ապստամբներ են՝ Տրիպոլի և Միսրատա քաղաքներից: Նրանք համաձայն չեն, որ նախարարների նոր կաբինետի կազմի մեջ մտել են մեկ տարի առաջ երկրի ղեկավարի պաշտոնից գահընկեց արված Մուամար Քադաֆիի նախկին կառավարության մի քանի անդամներ:










































