ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու պատրաստակամության մասին` Ուկրաինայում ընտրությունների ձախողման դեպքում: Այս մասին գրում է Interfax-ը:
«Եթե Ռուսաստանն ապակայունացնի Ուկրաինայում կայանալիք ընտրությունները, եթե ռուս զինծառայողները հատեն սահմանը, նոր պատժամիջոցներ կսահմանվեն»,- ասել է նա:
ԵՄ անվտանգության խմդիրների շուրջ միջատլանտյան սիմպոզիումի ժամանակ Նուլանդը կրկին հաստատել է, որ Ուկրաինայի ճգնաժամի դիվանագիտական լուծման հնարավորություններ դեռևս առկա են:









































