Ոստիկանության զորքերի նախկին հրամատար Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆը, որը 2012 թվականին դարձավ ԲՀԿ-ական պատգամավոր, ինչպես հայտնի է, պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Այդ մասին հայտարարվել է ԲՀԿ քաղխորհրդի երեկվա նիստում:
Tert.am-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասել է, թե Գրիգոր Գրիգորյանը դիմում է ներկայացրել առողջական խնդիրների պատճառով, եւ որ նա երկարատեւ բուժման է մեկնելու արտերկիր:
Այս հանգամանքը ոչ բոլոր ԲՀԿ-ականներին է համոզիչ թվացել: Տեղեկություն կա, որ Գրիգոր Գրիգորյանն ու ԲՀԿ ղեկավարությունը փոխադարձ դժգոհություն են ունեցել, որոշ սպասելիքներ չեն իրականացվել:










































