Saturday, 04 07 2026
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Քաղաքականությամբ չեմ զբաղվելու, մի՛ սպասեք. Ռալֆ Յիրիկյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը

-Պարոն Յիրիկյան, ինչպե՞ս եք գնահատում կառավարության վերջին փոփոխությունները: Որպես վարչապետի թեկնածուի՝ Ձեր անունն էլ շրջանառվեց, բայց կյանքի չկոչվեց: Ի՞նչ հույսեր ունեք նոր կառավարությունից:

-Ինչ վերաբերում է իմ անվանը, չգիտեմ ինչու է ամեն անգամ շրջանառվում իմ անունը, մենք միշտ հերքում ենք և երևի էլի կշարունակենք հերքել: Ինչ վերաբերում է նոր կառավարության գնահատմանը, կարծում եմ՝մի քիչ վաղ է, դեռ մի քանի օր է, ինչ կառավարություն է ձևավորվել, թող աշխատի, տեսնենք, և դրանից հետո գործարար աշխարհը կկարողանա դատել ու իր գնահատականը տալ՝ լա՞վն է, թե՞ վատը:

Նախորդի համեմատությամբ ի՞նչ տարբերություններ եք տեսնում:

-Նախորդը պետք է համեմատվի նորի հետ, նորը դեռ չի հասցրել տեղը նստել, աշխատել: Կառավարությունը նոր է ձևավորվում, հետևաբար պետք է մի քիչ սպասենք, տեսնենք՝ ինչ աշխատանք է կատարում,  և դրանից հետո սկսենք գնահատական տալ: Օրինակ, դա նույնն է, որ մեկը նշանակվի որևէ ընկերության գործադիր տնօրեն. մեկ կամ երկու շաբաթ, կամ մեկ ամիս հետո չի կարող արդյունքներ տալ, հատկապես որ մենք խոսում ենք տնտեսական զարգացման, տնտեսական աճի մասին, քանի որ դա պահանջում է ծրագրեր, իսկ ծրագրերի իրականացման համար ժամանակ է պետք, որ հավաքվեն համապատասխան ցուցանիշները և համեմատվեն նախորդ ցուցանիշների հետ՝ տեսնելու՝ աճ կա՞, թե՞ ոչ:

-Պարոն Յիրիկյան, վարչապետի գործունեությանը, սակայն, վաղուց եք ծանոթ: Ի՞նչ եք կարծում՝ նա կկարողանա՞ աշխատել:

Յուրաքանչյուրը տարբեր պաշտոններում տարբեր է աշխատում: Օրինակ՝ այսօր եթե Ռալֆ Յիրիկյանը նշանակվի ինչ-որ մի այլ ընկերության տնօրեն, հնարավոր է՝ նա չկարողանա լավ աշխատել, կամ ընդհակառակը՝ կարող է ավելի լավ աշխատել: Հետևաբար եկեք սպասենք, քանի որ այսօրվա վարչապետը ոչ թե օրենսդիր, այլ գործադիր դաշտում է: Դրանք բոլորովին տարբեր դաշտեր են. այնտեղ իներցիան, մարտահրավերները ուրիշ էին, այստեղի մարտահրավերներն ավելի դժվար են, և բոլորովին ուրիշ մասշտաբների մասին է խոսքը: Հետևաբար մի քիչ համբերենք, եթե լավ աշխատեն, կասենք՝ լավ են աշխատում, վատ աշխատեն, կասենք՝ վատ եք աշխատում:

-Այնուամենայնիվ, Ձեզ վարչապետի պաշտոնի համար առաջարկ արե՞լ է Սերժ Սարգսյանը:

-Չի եղել նման առաջարկ: Եթե լինի էլ, կյանքի չի կոչվելու, քանի որ ցանկություն չկա: Ես մի քանի անգամ ասել եմ, ոչ մի հետաքրքրություն չկա:

Պարոն Յիրիկյան, շատ գործարարներ, ովքեր Ձեզ նման եկան դրսից, ներդրումներ արեցին, ձախողվեցին: Ձեր հաջողության գրավականը ո՞րն է:

-Համաձայն չեմ: Միայն Հայաստանում չէ, գրեթե բոլոր երկրներում տնտեսական ոլորտում լինումէ ներդրում, որ հաջողվում է, լինում է, որ ձախողվում է: Դա կախված է տարբեր բաղադրիչներից՝ թե՛ գլխավոր տնօրենից, թե՛ ներդրողներից, թե՛ աշխատող թիմից, շուկայից, բաժանորդներից, սպառողներից. այս բոլորը կարող են և հաջողության հասնել կամ ձախողվել: Ինչու չէ, օրենսդիր դաշտն է պետք իմանալ, իմանալ հարկային օրենքները և այլ ուրիշ օրենքներ:

Անկախ դրանից՝ եկեք պայմանավորվենք և չասենք, որ Հայաստանը մի տեղ է, որտեղ դրսից գալիս են գործարարներ և ձախողվում են: Նույնը՝ ԱՄՆ-ում, ՌԴ-ում, նույնը արաբական երկրներում է…

-Այս ընթացքում Ձեր բիզնեսում խոչընդոտ չի՞ եղել:

Արհեստական՝ ոչ: Բնական խոչընդոտներ լինում են, երբ դու դաշտը լավ չես ուսումնասիրում, կանգնում ես ինչ-որ փաստի և դժվարության առջև: Աշխատող թիմը, սակայն, պետք է ճկունություն ունենա, հարցը կարգավորի և շարունակի իր հաղթանակների և հաջողությունների ճանապարհով:

Ո՞ր դեպքում քաղաքականությամբ կզբաղվեք:

-Այս կյանքում չի լինելու, մի՛ սպասեք: Գուցե իմ տղան… Չեմ կարող ասել, բայց ես՝ իբրև անհատ, ցանկություն չունեմ…

 

Հարցազրույցը ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում