Wednesday, 24 06 2026
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի

«Լավ տղեքի» թեմայով կռիվ Երևանում. Հարբած երիտասարդները դանակահարել են «օտպուսկ» եկած երկվորյակ եղբայրներին

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Արթուր Նաղդալյանի և Գևորգ Մանուկյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Ուզունյանի նախագահությամբ:

Ըստ դատական ակտի՝ 18-ամյա Գևորգ Մանուկյանն ու Արթուր Նաղդալյանը 2013 թվականի մայիսի 3-ի գիշերը՝ ժամը 1-ն անց 30 րոպեի սահմաններում վիճաբանել են պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվող, կարճաժամկետ արձակուրդով տուն վերադարձած երկվորյակ եղբայրներից՝ Հովհաննես Մանուկյանի հետ:

Այդ վիճաբանության հարցերով պարզաբանում կատարելու նպատակով նրանք րոպեներ անց Ավանի Աճառյան փողոցում հանդիպել են երկվորյակ եղբայրներին՝ Հովհաննեսին ու Հակոբին:

Վիճաբանությունը շարունակվել է:

Կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:

Գևորգ Մանուկյանը , դատական ակտի համաձայն, Հովհաննես Մանուկյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս կրծքավանդակին ու մարմնի այլ մասերին՝ պատճառելով գանգուղեղային տրավմայի, գլխուղեղի ցնցման, քունքային, ճակատային, այտային ու կրծքավանդակի շրջանների քերծվածքների, ձախ հոնքի շրջանի կտրած վերքի, կրծքավանդակի ձախ կեսի, ձախ թուլակողի, ձախից գոտկային շրջանի, ձախից զստոսկրի շրջանների ծակած-կտրած, չթափանցող, ձախ բազկի, նախաբազկի շրջանների ծակած-կտրած վերքերի ձևով վնասվածքներ: Հովհաննես Մանուկյանի կյանքը փրկվել է ժամանակին բուժօգնություն ցույց տալու շնորհիվ:

Գևորգ Մանուկյանին նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:

Արթուր Նաղդալյանը, ըստ դատական ակտի, իր մոտ եղած դանակով հարվածել է Հակոբ Մանուկյանի աջ գոտկային շրջանին ու վնասել է տուժողի աջ երիկամը՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Արթուր Նաղդալյանին նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Նաղդալյանը, պատճառաբանելով վատ հիշողությունը, հրաժարվել է ցուցմունք տալուց, պնդել է իր նախաքննական ցուցմունքները, որոնցում հայտնել էր, թե դեպքի գիշերը իր ընկեր Գևորգ Մանուկյանի հետ Աճառյան փողոցում, համադասարանցու խանութի մոտ գարեջուր են խմել:

Մեքենայով խանութին է մոտեցել իրեն ծանոթ Հովհաննես Մանուկյանը: Երեքով մտել են խանութ:

Գարեջուր է գնել, հյուրասիրել, ապա Գևորգին ու Հովհաննեսին խնդրել է իրեն սպասել մոտակա խաղահրապարակում:

Մինչև մոտեցել է նրանց, տեսել է, որ Գևորգն ու Հովհաննեսը վիճում են, քաշքշում իրար: Մարդիկ են մոտեցել, բաժանել վիճողներին:

Գևորգի կանչով միասին գնացել են Աճառյան փողոցի «գուտապ» կոչվող շենքի մոտ: Ցանկացել են Ջրվեժ գնալ, տաքսի են կանգնեցրել: Բայց այդ ժամանակ մոտեցել են Հովհաննես և Հակոբ Մանուկյան եղբայրները: Սկսել են հարվածել իրենց:

Ինքը վազել է համադասարանցու խանութ, երկու հատ դանակ է վերցրել ու հետ եկել: Տեսել է, որ վիճաբանությունը շարունակվում է: Իր մոտ եղած դանակներից մեկով հարվածել է Հակոբի աջ գոտկային հատվածին:

Նաղդալյանը զղջացել է կատարածի համար, խնդրել է իր նկատմամբ մեղմ վարվել:

Սպանության փորձի համար մեղադրվող Գևորգ Մանուկյանն իրեն մասնակիորեն է մեղավոր ճանաչել: Դատարանում հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Նախաքննական ցուցմունքում նա պատմել է նույնը, ինչ՝ Արթուր Նաղդալյանը: Ասել է, թե Հովհաննեսին հարվածներ է հասցրել իր գրպանում եղած ծալովի դանակով ու դիմել է փախուստի: Դանակի շեղբը հենարան չի ունեցել, հարվածների ժամանակ ծալվել է ու վնասել իր մատը: Քանի որ շեղբը ծալվել է, ինքը մտածել է, թե հարվածը չի դիպել Հովհաննեսին, դրա համար շարունակել է հարվածել:

Գևորգը հայտնել է, թե սպանելու նպատակ չի ունեցել, դանակով հարվածել է Հովհաննեսին միայն ցավ պատճառելու նպատակով: Իրեն մեղավոր է ճանաչել դրա՛ համար, զղջացել է: Խնդրել է մեղմ վարվել:

Դատարանն անհիմն է համարել ամբաստանյալ Գևորգ Մանուկյանի պատճառաբանությունները: Հաստատված է համարել նրան մեղսագրված՝ սպանության փորձի մեղադրանքը:

Տուժող Հակոբ Մանուկյանը դատարանում հայտնել է, թե չի տեսել՝ ով է դանակով հարվածել իր գոտկային շրջանին: Ինքը ծակոց է զգացել:

Դուրս էր եկել փողոց, որ պարզի, թե ինչու են ծեծել եղբորը՝ Հովհաննեսին:

Նախաքննական ցուցմունքում Հակոբն ասել է, թե տեսել է՝ ինչպես է Արթուր Նաղդալյանը, ձեռքին ինչ-որ բան բռնած, իր հետևից վազում՝ ծակելուց հետո:

Տուժող Հովհաննեսն ասել է, թե իր ու Գևորգ Մանուկյանի վեճն առաջացել է բանակում ծառայող «լավ տղաների» վերաբերյալ խոսակցությունից:

Նա ասել է, թե կռվի երկրորդ դրվագում գլխին խփել են, դրանից հետո ոչինչ չի հիշում: Արթնացել է հիվանդանոցում:

Տուժողները ամբաստանյալներին քաղհայցի պահանջ կամ բողոք չեն ներկայացրել:

Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալները հանցագործությունները կատարել են ալկոհոլ օգտագործած վիճակում:

Արթուր Նաղդալյանը և Գևորգ Մանուկյանը մեղավոր են ճանաչվել նախաքննական մարմնի կողմից մեղսագրված արարքների համար:

Արթուր Նաղդալյանը դատապարտվել է 5 տարի, Գևորգ Մանուկյանը՝ 8 տարի ազատազրկման:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել ամբաստանյալների շահերի պաշտպանները:

Գևորգ Մանուկյանի շահերի պաշտպանը խնդրել է փոփոխել իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը, նրա նկատմամբ նշանակել մեղմ պատիժ, քննարկել օրենքով սահմանվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու հարցը: Ապա Գևորգ Մանուկյանի նկատմամբ կիրառել համաներում և ազատել պատժի կրումից:

Արթուր Նաղդալյանի շահերի պաշտպանը խնդրել է մեղմացման առումով փոփոխել իր պաշտպանյալի նկատմամբ նշանակված պատիժը:

Վերաքննիչ դատարանում դատական նիստը հետաձգվեց և հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 20-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում