«Հրապարակ»-ը գրում է. «Բարգավաճն» անլուծելի խնդրի առջև է կանգնած: Եթե մինչ այդ որոշում կար, որ կառավարության ծրագրին ազատ են քվեարկելու, ապա Գալուստ Սահակյանի ընտրությունից հետո քննարկում են, թե ինչպես դուրս գան ստեղծված վիճակից: Քվորումի խնդիր, որպես այդպիսին, չկա. ՀՀԿ-ն որոշել է բերման ենթարկել սաունաներում, դուբայներում ավազներին պառկած բոլոր ՀՀԿ-ականներին: Խնդիրն այն է, որ եթե ԲՀԿ-ն որոշի դեմ քվեարկել, կստացվի, որ Արգամիչը չի տարբերվում Տիգրան Սարգսյանի կառավարությունից:
Եթե ձեռնպահ քվեարկեն, իրավիճակը չի փոխվի, ազատ քվեարկության դեպքում էլ կստացվի, որ «մենք կողմ ենք Գալուստ Գրիգորիչին, իսկ դեմ’ Արգամիչին, որովհետև մեզնից ահագին մարդ էդ դեպքում պետք է դեմ քվեարկի»,- լրագրողներիս դոշին «հեկեկաց» մեր զրուցակից ԲՀԿ-ականը, որը նաև տեղեկացրեց, որ մինչ այս պահը որոշում չկա, Նիկոլայիչն ասել է’ «թուղթը բերեն, նոր կորոշենք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում








































