Mig News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում հաջողությամբ փորձարկվել է նոր հրթիռ՝ նախատեսված ոչ թե մարդկանց, այլ հակառակորդի էլեկտրոնային համակարգերի ու համակարգիչների ոչնչացմանը: Նոր զենքը կոչվում է Counter-Electronics High Power Microwave Advanced Missile Project (CHAMP):
Պենտագոնի պատվերով Boeing Phantom works ընկերությունը վերջին 4 տարիներին զբաղվել է CHAMP նախագծի իրագործմամբ: Հոկտեմբերի 16-ին Յուտա նահանգում տեղի է ունեցել նոր զենքի առաջին փորձարկումները, և ինչպես վկայում են նրա մշակողները` CHAMP-ը պատրաստ է պաշտպանության և հարձակման:
Հրթիռը, կողմնորոշվելով մի շարք շինությունների էլեկտրոնիկայի արձակած միկրոալիքային ճառագայթներով, հաջողությամբ ոչնչացրել է այդ շինությունների բոլոր համակարգիչները, կապի ու ղեկավարման համակարգերը և անգամ տեսախցիկները:
CHAMP-ը բացի ռազմական ենթակառույցների ոչնչացումից` կարող է ամբողջությամբ շարքից հանել և դադարեցնել միջուկային ոլորտում ցանկացած հետազոտություն:







































