Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը 5 քայլ է առաջարկել, որոնք նրա կարծիքով կարևոր են Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու համար: Իր տեսությունը նա շարադրել է Frankfurter Allgemeine Zeitung պարբերականում հրապարակված հոդվածում:
Նրա կարծիքով` առաջին հերթին Ժնևում պետք է ևս մեկ հանդիպում տեղի ունենա`Ուկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև:
Բացի այդ, «չի կարելի մոռանալ նաև նախագահական ընտրությունների մասին, քանի որ դա օրինական կդարձնի Ուկրաինայի ներկայիս իշխանություններին»:
Երրորդ, ԵԱՀԿ-ն պետք է աջակցի հակամարտող կողմերի միջև բանակցություններին բոլոր մակարդակներում:
Հատկապես, ուշադրություն պետք է դարձնել սահմանադրական բարեփոխումներին:
Վերջապես, «բոլոր ոչ պետական խմբավորումները պետք է զինաթափվեն, իսկ հասարակական շենքերը` ազատվեն»:








































