Saturday, 04 07 2026
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա

Արտակ Շաբոյանը համաձայն չէ

Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը համաձայն չէ այն դիտարկմանը, թե Հայաստանում մրցակցության բացակայությունը նաև կոռուպցիայի դրսևորում է:

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները Շաբոյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարծիք ունի կառավարության նիստում վարչապետի արած այն հայտարարությանը, որ նախագահի հանձնարարականով կոռուպցիայի դեմ պայքարի հարցում վիրահատական միջամտություններ կկատարվեն: «Էդ հարցերի հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ: Եթե մրցակցության և մեր ոլորտի հետ կապված հարցեր կան, խնդրեմ, համեցեք, պատրաստ եմ պատասխանել»,- ասաց Շաբոյանը:

Ըստ Շաբոյանի՝ Հայաստանում մրցակցությունը թույլ չէ, չնայած բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, որոնց լուծման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Լրագրողի այն հարցին` եթե հայտարարվում է, որ մրցակցությունը թույլ չէ, ապա քանի՞ մարդ է շաքարավազ ներկրում, Արտակ Շաբոյանը պատասխանեց. «Քանի որ մեր ժամանակը սահմանափակ է… մենք ձեր հարցին պատասխանել ենք: Պատրաստ եմ հրավիրել բոլոր էն լրագրողներին, ովքեր հետաքրքրված են էդ հարցով և ևս մեկ անգամ պարզաբանումներ տալ»:

ՏՄՊՊՀ նախագահը նշեց, որ մեր օրենսդրությունը չի արգելում շուկաների կենտրոնացվածությունը և գերիշխող դիրքերի առկայությունը: Նրա խոսքով՝ հայաստանյան օրենսդրության համաձայն՝ պայքար է տարվում գերիշխող դիրքի չարաշահումների դեմ:

Ինչ վերաբերում է կենտրոնացվածության բարձր մակարդակին, ապա, ըստ Արտակ Շաբոյանի, այն ունի իր օբյեկտիվ հիմքերը` փակ ճանապարհներն ու փոքր շուկան:

«Մեր այս տարվա ուսումնասիրությունը ցույց տվեց, որ անցած տարվա համեմատ կենտրոնացվածությունը նվազել է: Եթե 13 շուկաներից 12-ը անցյալ տարվա ուսումնասիրությունների արդյունքում բարձր կենտրոնացվածություն ունեին, ապա այս տարվա մեր ուսումնասիրություններով (18-19 շուկա ենք ուսումնասիրել) մեծ մասը միջին կենտրոնացվածության են, կային նաև ցածր կենտրոնացվածության շուկաներ: Կենտրոնացվածության աստիճանի նվազում, այո, կա»,- նշեց նա:

Երբ լրագրողները հորդորեցին մի քանի օրինակներ բերել, որոնց դեպքում բարձր կենտրոնացվածության շուկաները վերածվել են ցածր կենտրոնացվածի, հանձնաժողովի նախագահը նշեց. «Հյութերի, երշիկեղենի, մակարոնեղենի շուկաները»:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում