Էկվադորի բնակիչների մի խումբ արգենտինյան դատարան բողոք են ներկայացրել ամերիկյան Chevron ընկերության դեմ հայցով՝ 19 մլրդ դոլար փոխհատուցման պահանջով:
Էկվադորցիների մի խումբ Chevron-ին մեղադրում է Ամազոն գետի ջրերը երեք տասնամյակների ընթացքում աղտոտելու համար:
Քանի որ Chevron-ը գրեթե բաժնետոմսեր չունի Էկվադորում, ապա հայցվորները փորձում են նրանից փոխհատուցման հասնել արտերկրյա դատարաններում: Ավելի վաղ նրանք արդեն այդ հայցով դիմել են Բրազիլիայի և Կանադայի դատարաններ: Իր հերթին Chevron-ը բոլոր մեղադրանքները հերքել է, հաղորդում է BBC-ին:







































