1883թ. իտալացի գրող Կառլո Կոլոդիի ստեղծած գրական հերոսը՝ Պինոկիոն, կարող էր ստել 13 անգամից ոչ ավելի, հակառակ դեպքում սպառնում էին կոտրել նրա վիզը: Այս մասին գրում է The Telegraph-ը՝ հղում կատարելով գիտնականների հետազոտությանը:
Ստեֆան Լլիվելինը՝ Լեստերի համալսարանի հարակից գիտությունների կենտրոնից, հաշվարկել է, որ հեքիաթային հերոսի գլխի քաշը եղել է 4,18 կգ: Պինոկիոյի քիթը կշռել է մոտ 6 գրամ, իսկ դրա երկարությունը կազմել է մոտ 1 դյույմ (2,54 սմ):
Փորձագետը եկել է եզրակացության, որ 13 սուտ հայտարարություններից հետո Պինոկիոյի քթի երկարությունը կավելանար մինչև 140 մ, ինչի հետևանքով վերջինիս վիզը կկոտրվեր:
Հեքիաթում Պինոկիոն ստել է ընդամենը 3 անգամ՝ հիշեցնում է թերթը:










































