ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է. ««Արմենիա» հեռուստաընկերության աշխատակիցների աշխատանքից ազատման մասին տեղեկացել եմ մամուլի հրապարակումներից: Վստահ եմ, որ տեղի ունեցածը զուտ տեխնիկական վրիպակ է: Միաժամանակ հայտնում եմ, որ նման դեպքերում լրագրողներին աշխատանքից ազատելը ինձ համար ցանկալի չէ:
Հորդորում եմ «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարությանը վերանայել իրենց որոշումը:
Հիշեցնենք, որ «Արմենիա TV»-ի «Ժամը» լրատվական թողարկման ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի տիտրը սխալ գրած աշխատակիցն ու նյութի հեղինակ լրագրողը աշխատանքից ազատվել են







































