Saturday, 04 07 2026
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26
Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ
5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ
Իսրայելի ԱԳՆ֊ում մտադրություն կա՝ քայլ առ քայլ սերտացնելու հարաբերությունները Հայաստանի հետ
Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ
Բացի Կարապետյանից՝ Պուտինը ունի «գաղտնի պլան», որով 4.5 տարի ռուսները կոտորվում են Ուկրաինայում
Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում
Բաքուն և Անկարան խաղադրույք են կատարում համատեղ ռազմական արտադրության վրա
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լարսը բաց է
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Էրգոթերապիան հաշմանդամներին հնարավորություն կտա ինտեգրվել հասարակությանը (տեսանյութ)

«Էրգոթերապիա մասնագիտության զարգացումը Հայաստանում և Վրաստանում. 10 տարի անց» խորագրով Էրգոթերապիայի 2-րդ համակովկասյան աշխատաժողովը մայիսի 5-ին Երևանում սկսեց իր աշխատանքները: Քննարկվեց էրգոթերապիա մասնագիտության կայացումը կովկասյան տարածաշրջանում, ձեռքբերումներն ու խոչընդոտները, ազդեցությունն ինտեգրված հասարակության կայացման գործընթացում:

Տեմպուսի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կարլովան նկատեց. բժշկության մեջ տարածված կարծիք կա` նվազագույն բանը, որ կարող ես անել, գործելն է, ձեռքերը ծալած չնստելը: Էրգոթերապիան, ըստ Կարլովայի, կարևորագույն մասնագիտություն է:

«Միայն անցյալ տարվա սեպտեմբերին հաշմանդամները հնարավորություն ունեցան ասելու, որ աշխարհում գոյություն ունի հաշմանդամություն, և այս խնդիրները պետք է լինեն առաջնային: Մենք պետք է վստահ լինենք, որ նրանք կարող են համայնքի մի մաս կազմել և մասնակցել նրանց առօրյա կյանքին: Էրգոթերապևտները գործ ունեն դարի խնդիրների և դարի նպատակների՞ հետ, ինչպիսի՞ մոտեցումներ պիտի ցուցաբերեն և ինչպե՞ս պիտի այդ ամենը ներառեն իրենց առօրյա աշխատանքում: Դարի խնդիրներն ավարտվելու են 2015 թվականին, բայց հաշմանդամության խնդիրները չեն ներառվել այդ նպատակների մեջ ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում»,- ասաց նա: «Տեմպուսի» համակարգողը նշեց, որ Կովկասում դեռ բավական քիչ են էրգոթերապևտները, իսկ եթե միայն բուժեն և միջամտություն ցուցաբերեն անհատների դեպքում, ապա ստացվում է` երբեք չեն փոխում միջավայրը:

ԱԺ առողջապահության, մայրության ու մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանը նշեց, որ մարդիկ, ովքեր ունեն այս կամ այն ֆունկցիաների և կարողությունների կորուստ, պիտի կարողանան այդ կորուստն ունենալով հանդերձ՝ պատրաստվեն, և նրանց պիտի տրվեն այնպիսի հմտություններ, որոնք հնարավորություն կտան կորստի առկայության դեպքում փոխարինվել մյուս օրգանների ֆունկցիաներով, որպեսզի այդ անձինք կարողանան լիարժեք ինտեգրվել հասարակությանը:

«Սա բավական բարդ պրոցես էր, վերջին տասը տարում, բարեբախտաբար, այս ֆակուլտետն ունեցավ իր տեղը: Մարդիկ, ունենալով նման հմտություններ՝ համապատասխան մասնագետների կողմից տրված, կարող են ինտեգրվել հասարակությանը, համապատասխան աշխատանք ունենալ: Մենք ունենք տասնյակ հազար գրանցված հաշմանդամներ, բոլորն ունեն նման ծառայությունների կարիք, բայց ոչ միայն նրանք ունեն նման ծառայությունների կարիք, այլև այն անձինք, ովքեր կարող են հաշմանդամ դառնալ կամ անկարող լինել այս կամ այն պատճառով, օրինակ` ընտանիքից զրկված երեխաները, աղքատ ընտանիքի երեխաները. խնդիրը ոչ միայն առողջապահական է, այլև ավելի լայն է»,- ասաց նա:

Այս ոլորտում, ըստ Բաբլոյանի, առաջընթաց կա: Դրա վկայությունն է նաև այն, որ դեռ 2 տարի առաջ մենք Հայաստանում չունեինք որևէ մասնագետ, իսկ այսօր միայն Արաբկիր ԲՀ-ն ունի 10 էրգոթերապևտ:

 

Մանրամասները` տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում