ԱՄՆ 3 նահանգներում մարիխուանայի օրինականացումը կարող է 30%-ով կրճատել ընդհատակյա գործունեություն ծավալող մեքսիկական նարկոմաֆիայի եկամուտը,- ասված է Մեքսիկայի մրցունակության ինստիտուտի զեկույցում:
2012-ի նոյեմբերի 6-ին ԱՄՆ նախագահի ընտրությունների ժամանակ Կոլորադո, Օրեգոն և Վաշինգտոն նահանգների բնակիչները նաև կպատասխանեն ԱՄՆ այս տարածքներում մարիխուանայի օրինականացման հնարավորության հարցին:
Զեկույցը կոչվում է «Եթե հարևաններն օրինականացնեն»: Դրա հեղինակները նշում են, որ մարիխուանյի հնարավոր օրինականացումն ԱՄՆ 3 նահանգներում կհանգեցնի «ապրանքի» գնի կտրուկ իջեցման:
Ավելի էժան մարիխուանան ապօրինաբար կշարունակի վաճառվել նաև մյուս նահանգներում, որտեղ այն արգելված կմնա, այսինքն` շուկայից դուրս կմղի ավելի թանկ մարիխուանան, որը ներմուծում են մեքսիկացի նարկոառևտրով զբաղվողները:
Այդ դեպքում նարկոմաֆիան կկորցնի տարեկան ավելի քան 6 մլրդ դոլար,- համոզված են զեկույցի հեղինակները:
ԱՄՆ ղեկավարությունը կարծում է, որ այդ դեպքում մեքսիկացի նարկոբարոնները կկարողանան հենց ԱՄՆ տարածքում օրինական կերպով թմրանյութ աճեցնել:








































