Կոնստանտին Էրնստը փորձել է ինքնասպան լինել: Այս մասին ռուսական «Առաջին ալիք» հեռուստաընկերության ղեկավարությունում իր աղբյուրին մեջբերելով՝ հաղորդում է uainfo.org-ը:
Ապրիլի 30-ին «Առաջին ալիքի» գլխավոր տնօրենը երկարատև հեռախոսազրույց է ունեցել «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որից հետո վատ տրամադրությամբ տուն է վերադարձել և փակվել իր աշխատասենյակում:
Շուտով նրա զուգընկերուհի Լարիսա Սինելշչիկովան կրակոցի ձայն է լսել:
Կոնստանտին Լվովիչին այտի և լեզվի հրազենային վնասվածքներով տեղափոխել են ՌԴ նախագահի գործերի կառավարման «Կլինիկական հիվանդանոց», նա անգիտակից վիճակում է:
«Առաջին ալիքի» մամլո ծառայութունը և բժիշկները հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկատվությունը:










































