Մոսկվայի նկատմամբ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցները, մասնագետների կարծիքով, մինչ օրս ավելի շուտ հոգեբանական, քան իրական ազդեցություն են ունեցել ռուսական տնտեսության վրա: Այս մասին ասվում է New York Times-ի հոդվածում:
«Սպիտակ տունը, որը փորձում է Ռուսաստանին պատժել Ուկրաինայում միջամտության համար, պնդում է, որ իր սահմանած պատժամիջոցները «նշանակալի ազդեցություն» ունեն Ռուսաստանի տնտեսության վրա, սակայն իրականում դրանց ազդեցությունը մինչ օրս, տնտեսագետների կարծիքով, թվում է ավելի շուտ հոգեբանական, քան իրական»,- գրում է թերթը:
«Սպիտակ տունը որպես Կրեմլի վրա ճնշում գործադրելու իր հաջողության վկայություն նշում էր ռուբլու և Մոսկվայի ֆոնդային շուկաներում արժույթի անկումը: Սակայն ռուբլին և ֆոնդային շուկաներում արժույթը նվազել էին նախքան ԱՄՆ կողմից պատժամիջոցներ սահմանելը: Ներկայումս ինչպես ռուբլին, այնպես էլ շուկաներն իրականում ավելի ուժեղ են, քան նախքան առաջին պատժամիջոցների մասին հայտարարելը»,- գրում է պարբերականը:
Թերթը նշում է, որ Ռուսաստանում տնտեսական անկումը նախորդել է ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից բոլոր գործողություններին և մինչև որոշակի մակարդակ նախորդել է ուկրաինական ճգնաժամին: Ուկրաինական իրադարձությունները, սակայն, «մասամբ խորացրել են ռուսական խնդիրները»









































