Սիրիայի նախագահական ընտրություններին առաջադրվել որոշած թեկնածուների թիվը հասել է 24 մարդու։ Այս մասին հաղորդել է երկրի Ազգային խորհրդի (խորհրդարանի) խոսնակ Մուհամադ Ջիհադ ալ-Լյախհամը։ Եվս յոթ քաղաքացիներ ցանկություն են հայտնել առաջադրելու իրենց թեկնածությունը։ Բոլոր հավակնորդները գրավոր դիմել են խորհրդարանի պատգամավորներին՝ իրենց վստահություն ցուցաբերելու խնդրանքով։
Ըստ օրենքի, նրանցից յուրաքանչյուրին անհրաժեշտ է ստանալ խորհրդարանի 250 պատգամավորներից 35-ի աջակցությունը։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, որը ցուցակում յոթերորդն է, ընդհանուրի կարծիքով ունի առավելագույն հնարավորությունը։








































