Հոլիվուդի ամենաաստղային զույգերից մեկին հաջողվել է փրկել ամուսնությունը և հարթել հարաբերությունները, գրում է eg.ru-ն:
Անցած տարվա վերջին 44-ամյա դերասանուհի Քեթրին Զետա-Ջոնսը հեռացել էր 69-ամյա Մայքլ Դուգլասից: Տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ ամուսինը վերջին ժամանակները դժվարությամբ էր տանում կնոջ կամակորությունները և տրամադրության անկումները, իսկ կնոջը հունից հանում էր ամուսնու մեծամտությունը և արհամարհանքը: Ի պատիվ Մայքլի, նա հասարակության առջև միշտ շատ լավ է արտահայտվել Քեթրինի մասին և կրկնել է, որ նրանց բաժանությունը ժամանակավոր բնույթ է կրում: Եվ հենց այդպես էլ եղավ:
Աղբյուրների խոսքերով՝ զույգը կարողացել է, հանուն երեխաների, ամեն ինչ նորից սկսել: Նրանք կրկին միասին են հանրության մեջ դուրս եկել, իսկ մատնեմատներին կրկին փայլել են ամուսնական մատանիները: Ավելին, ամռանը զույգը պատրաստվում է երեխաների հետ միասին Իտալիա ուղևորվել: Աստղային ընտանիքի պլաններում են Հռոմ, Վենետիկ, Ֆլորենցիա, Կապրի այցելություններն ու ծովում հանգիստը:








































