Սկսնակ ռեփերը, ով ձերբակալվել էր Ջասթին Բիբերի տանը կատարված խուզարկության ժամանակ՝ էքստազի թմրանյութի պահման մեղադրանքով, դատապարտվել է 3 տարվա փորձնական ժամկետի և հասարակական աշխատանքի: Այս մասին հայտնում է Billboard-ը՝ հղում անելով Լոս Անջելեսի շրջանային դատախազի գրասենյակին:
Խավիեր Դոմինիկ Սմիթը, ով հայտնի է Lil Za անունով, կանցնի թմրակախվածության դեմ բուժման հարկադիր կուրս: Նա տուգանվել է նաև 1000 դոլարով՝ կալանքի ընթացքում խցի հեռախոսը կոտրելու համար:
20-ամյա Սմիթը ձերբակալվել էր հունվարին, երբ Բիբերի տանը խուզարկություն էին կատարել հավկիթների նետման գործով:









































