Грузия Online-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի ոստիկանությունը ձերբակալել է Գիորգի Գաչեչիլաձեին, որը Վրաստանում հայտնի ընդդիմադիր ակտիվիստ, 2008 թվականի նախագահական ընտրություններում Միացյալ ընդդիմության թեկնածու Լևան Գաչեչիլաձեի որդին է:
Գիորգի Գաչեչիլաձեն մեղադրվում է սառը զենքի օգտագործմամբ խուլիգանություն կատարելու մեջ: Խոսքը հոկտեմբերի 27-ին սրճարաններից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին է, որի ընթացքում վիրավորվել էր սրճարանի անվտանգության աշխատակիցներից Իրակլի Ծինդելիանին: Այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ-ը:
Ձերբակալվածի փաստաբանն ապօրինի է որակել Գիորգի Գաչեչիլաձեի ձերբակալությունը՝ ընդգծելով, որ իր հովանավորյալի վրա հարձակվել է 6 մարդ, և նա ստիպված է եղել պաշտպանվել:









































