Չինական պարեկային նավերն առաջին անգամ դուրս են մղել ճապոնական պահնորդներին Սենկակու վիճելի կղզիների տարածքից:
Այս հաղորդագրությունը տարածել է Global Times թերթը:
Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ չինական նավերի ջոկատը հետազոտել է և ապացույցներ է հավաքել ճապոնական նավերի կողմից չինական ջրեր ապօրինի ներթափանցման փաստի վերաբերյալ, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկել նավերն այդ տարածքից դուրս մղելու համար:
Նշենք, որ այս տարածքների հավակնորդների ցուցակում է նաև Թայվանը:









































