Այսօր «Նատֆուդ» ընկերությունը կազմակերպել էր իր աշխատակիցների հեծանվավազք: Հեծանվավազքի մեկնարկը տրվեց Հանրապետության հրապարակին հարող այգուց և ավարտվելու է Էջմիածին քաղաքում:
Հեծանվավազքի նպատակն է առողջ ապրելակերպ քարոզել, կոլեկտիվով լավ ժամանց անցկացնել, թիմային ոգի ձևավորել:
Հեծանվավազքի մասնակցիները Հանրապետության հրապարակից շարժվեցին Իսակովի պողոտա, այնտեղից էլ՝ Էջմիածին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ընկերության մարքեթինգի մենեջեր Հեղինե Սուքիասյանը:
Ընկերության հաշվապահը մայիսի 1-ին առաջին անգամ է նման ակցիայի մասնակցում: «Տոնը մեզ համար մեծ խորհուրդ ունի: Այն սկսել են մեր պապերը, ծնողները, հույս ունեմ, որ շարունակական կլինի»,- ասաց ընկերության հաշվապահ Ռուզան Սահակյանը՝ հավելելով, որ այս քայլով առողջ ապրելակերպի կոչ են անում:
Ավելին՝ տեսանյութում:








































