Disney ընկերությունը հաղորդել է Lucasfilm կինոընկերությունը գնելու մասին, որը պատկանում է «Աստղային պատերազմների» ստեղծող Ջորջ Լուկասին:
Գործարքի արժեքը կկազմի 4,05 մլրդ դոլար: Այս գումարի գրեթե կեսը Disney-ը կանխիկ կվճարի, մյուս կեսը` ընկերության բաժնետոմսերով,- հաղորդում է Reuters-ը:
Ընկերության հետ միասին Disney-ի տնօրինության տակ կանցնի «Աստղային պատերազմներ» ֆիլմի սերիաների իրավունքը: Ընկերությունն արդեն հաղորդել է, որ ֆիլմի 7-րդ մասը մեծ էկրաններ կբարձրանա 2015 թ.: Հենց Ջորջ Լուկասը ֆիլմի ստեղծման ընթացքում կդառնա խորհրդականներից մեկը:










































