NBC հեռուստաալիքով հեռարձակվող Ջիմի Ֆելոնի The Tonight Show-ի հերթական հյուրը եղել է դերասանուհի Էմմա Սթոունը:
Նա Ֆելոնի առաջարկով մրցել է նրա հետ երգի մրցույթում: Սակայն հետաքրքիրն այն է, որ պայքարը ծավալվել է ոչ թե վոկալի շուրջ, այլ արդեն իսկ հնչող ձայնագրությանը զուգահեռ բերանի շարժումների ճիշտ համընկնումների:
Երկուսի կատարումներն էլ հիացրել են հանդիսատեսին, սակայն Էմման փայլել է իրեն բնորոշ արտիստիզմով:











































