Չորեքշաբթի օրը ԱՄՆ հանրապետական սենատորների 19 հոգուց բաղկացած խումբը սենատում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոնցերի ընդլայնման նոր օրինագիծ է առաջ քաշել: Այս մասին գրում է Reuters-ը:
Օրինագիծը պատժամիջոցներ է առաջարկում խոշոր բանկերի և էներգետիկ ընկերությունների դեմ, ինչպես նաև Ուկրաինային ռազմական աջակցության 100 միլիոնանոց փաթեթը:
Օրինագիծն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից պահանջում է նաև ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի աջակցության ուժգնացում Լեհաստանի, Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի բանակներին, ինչպես նաև արագացնել Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության ծրագրի իրականացումը:










































