Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի է ժամանում Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատար Ջեյմս Ափաթուրայը: Այս մասին հաղորդում է Trend-ը:
Այցի շրջանակներում նա կհանդիպի գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների հետ:
Տեղի կունենա հանդիպում նաև Վրաստանի ԱԳՆ Մայա Փանջիկիձեի հետ:
Հանդիպումից հետո մամլո ասուլիս տեղի կունենա:








































