Լոնդոնի երկնքում ՉԹՕ է նկատվել՝ գրում է The Daily Mirror-ը: Թերթը հստակեցնում է, որ բրիտանական մայրաքաղաքի գլխավերևում թռչել է «տարօրինակ և պտտվող» ինչ-որ բան: Օբյեկտը նկատվել է մեգապոլիսի հյուսիսում:
Ենթադրյալ ՉԹՕ-ի լուսանկարները հայտնվել են սոցցանցերում: Օգտատերերից մեկը, ով լուսանկարել էր օբյեկտն իր տնից ոչ հեռու, հայտնել է, որ օբյեկտը եղել է սև և պտտվել:
«Վստահ չեմ, թե դա ինչ օբյեկտ էր: Սկզբում ես կարծեցի՝ դա փուչիկ է, սակայն ինձ թվաց, որ այնտեղ լույս կա»,- նշել է լուսանկարների հեղինակը:












































