Ֆլորիդայի Տամպա քաղաքում տեղի է ունեցել հնդկական ֆիլմի 15-րդ միջազգային ակադեմիական մրցանակաբաշխությունը:
Բոլիվուդյան «Օսկարն» անցկացվել է Raymond James մարզադաշտում, իսկ հոլիվուդյան կարմիր գորգին փոխարինել է կանաչ գորգը:
Առաջին անգամ կինոմրցանակաբաշխությունն անցկացվել է ԱՄՆ-ի տարածքում: Ջոն Տրավոլտան ճանաչվել է բոլոր ժամանակների և ժողովուրդների լավագույն դերասան:
Անվանելով իրեն հնդկական կինոյի երկրպագու՝ դերասանը հայտարարել է, որ Հոլիվուդը շատ բան կարող է սովորել Բոլիվուդից մյուզիքլների առումով:








































