Իրանը նոր հրթիռային համալիր է ստեղծել, որը ռուսական զենիթա-հրթիռային С-300 համակարգի համեմատությամբ ավելի առաջադեմ է: Այս մասին ասել է Իրանի բանակի շտաբի պետի տեղակալ գեներալ Մոհամմադ Հեջազին, երեքշաբթի օրը հայտնել է իրանական Mehr տեղեկատվական գործակալությունը:
«Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին իրանցի փորձագետներին հանձնարարեց С-300-ի հայրենական տարբերակ ստեղծել, երբ Ռուսաստանը չեղյալ հայտարարեց Իրանին համակարգի մատակարարման պայմանագիրը»,- ասել է նա:
Իրանին С-300 մատակարարելու մասին պայմանագիրը ստորագրվել էր 2007 թվականի վերջին, սակայն 2010-ին Ռուսաստանը, Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցներ սահմանելու կապակցությամբ, որոնք արգելում էին երկրին ժամանակակից զինամթերք փոխանցել, հրաժարվեց մատակարարումից:










































