«Մո Յան Ցզույ» լիկյորը, որի անվանումը մասնակի համընկնում է գրականության Նոբելյան մրցանակակիր, չինացի Մո Յանի անվան հետ, Չինաստանում վաճառվել է 10 մլն յուանով (1,6 մլն դոլար): Այս մասին այսօր գրել է չինական «Ժենմին Ժիբաո» թերթը:
6 տարի առաջ Պեկինից մի ինժեներ, Խոու ազգանունով, ըմպելիքը գրանցել է «Մո Յան Զցույ» անունով ընդմենը 160 դոլարով:
Ինչպես լրագրողներին պատմել է անձամբ Խոուն, որը ներկայում «գրողական» ապրանքանիշի օգտագործման իրավունքը հանձնել է խոշոր ընկերություններից մեկին, ինքը չի պատրաստվել անվանել ըմպելիքը Մո Յանի անունով:
Նրա խոսքով՝ լինելով ոչ սթափ վիճակում, ինքը որոշել է անվանել ըմպելիքը «Մո Յան Ցզույ» անվանումով, որը չինարենից թարգմանաբար նշանակում է «Մի՛ ասա, որ հարբած ես» ու հին չինական պոեզիայի մի տող է (գրող Մո Յանի անունը նույնպես կեղծանուն է ու նշանակում է «Մի՛ խոսիր» ու ամենայն հավանականությամբ Կոնֆուցիոսի խոսքերից է):
Մո Յանը, որի իսկական անունը Գուան Մոե է, այս տարի ստացավ Նոբելյան մրցանակ:







































