Ռիո դե Ժանեյրոյում ցուցարարները հրկիզել են 5 ավտոբուս այն բանից հետո, երբ ոստիկանության գործողության հետևանքով զոհվել էր 17-ամյա մի դեռահաս՝ հայտնում է BBC-ն:
Ինչպես հայտնել են ոստիկանությունում, դեռահասին հայտնաբերել են առևանգված մեքենայում՝ ատրճանակով:
Նրա մահվան մասին լուրը հաստատվելուց հետո Ռիոյի աղքատ շրջաններից մեկում՝ Պավունում, մոտ 20 ցուցարարներ իջել էին կենտրոն ու հրկիզել ավտոբուսները:








































