Սիրիայի բանակն իր ռազմաօդային ուժերն ուղղել է Թուրքիայի հետ սահմանին` Քեսաբ քաղաքի վերահսկողությունը վերադարձնելու նպատակով: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
Սիրիայում հայկական համայնքի ներկայացուցիչները հայտնել են, որ զորքը շարժվում է Ղարադուրան դաշտով` Քեսաբից 4 կմ հեռավորության վրա:
Նշվում է, որ օդային տեխնիկայի կիրառությամբ մարտական գործողություններ վարել Սիրիայի բանակը որոշել է այն բանից հետո, երբ ստացել է հայկական համայնքի թույլտվությունը:
Ավելի վաղ, կարծում էին, թե քաղաքում կարող են մնալ դրա բնակիչները, հիմնականում տարեց մարդիկ, և տարածքը վերադարձնելու հետ կապված գործողությունները շատ զգուշությամբ են կատարվել: Զինծառայողներն արդեն կոչ են արել տեղի բնակիչներին վերադառնալ` քաղաքը գրոհայիններից ազատագրվելուց անմիջապես հետո:








































