Համացանցում հայտնվել է ցնցող տեսանյութ այն մասին, թե ինչպես է հայրը 6-ամյա որդուն հրում սքեյթի ցատկահարթակից: Դեպքը տեղի է ունեցել Ջեքսոնվիլի (Ֆլորիդա) սքեյթի պարկում: Այս մասիին հայտնում է Metro պորտալը:
Մարկուս Քրոսլենդն անակնկալ կերպով հրում է որդուն՝ Դինոյին (մականունը՝ դինոզավր), որը տարածքում հայտնի է իր մասնակցությամբ հնարքներով ու YouTube-ի տեսանյութերով:
Հաղորդվում է, որ տղան անվնաս է մնացել, սակայն ոստիկանությունն իմացել է կատարվածի մասին և համապատասխան միջոցառումներ է ձեռնարկում:
Այգու օպերատոր Մարտին Ռամոսն ասել է, որ հայր ու որդի հաճախ են եկել այգի, և որ նման բան Մարկուսի կողմից նախկինում չի նկատվել:
Մարկուսի արարքի դրդապատճառները հայտնի չեն:







































