Դրյու Բերիմորն ու նրա ամուսինը՝ Ուիլ Կոպելմանը, շնորհավորանքներ են ընդունում երկրորդ դստեր ծննդյան առթիվ: Այդ կապակցությամբ Spletnik-ը կազմել է ֆոտոշարք՝ 39-ամյա դերասանուհու ծաղկող արտաքինի էվոլյուցիայի մասին:
Ամեն մարդու չի հաջողվում էկրանին հայտնվել 11 ամսականում, իսկ արդեն մի քանի տարի անց Սթիվեն Սփիլբերգի ֆիլմում հանդես գալ գլխավոր դերով:
Դրյուի համար ամեն ինչ հեշտ էր. Սփիլբերգը, որի «Այլմոլորակայինը» ֆիլմում նա նկարահանվել է, նաև նրա կնքահայրն է, իսկ կնքամայրը Սոֆի Լորենն է: Այժմ դերասանուհին Flower Film կինոընկերության սեփականատերն է:
Անձնական կյանքում ամեն ինչ հարթ չի եղել: Մինչ ներկայիս ամուսնուն՝ Ուիլ Կոպելմանին հանդիպելը նա երկու անգամ ամուսնացած է եղել: Երկու ամուսնություններն էլ տևել են մեկ տարուց քիչ:
Դերասանուհին փորձել է տարատեսակ սանրվածքներ՝ ամենակարճ կառեից մինչև երկար գանգուրներ՝ շեկ, թուխ և նարնջագույն երանգներով:
Դերասանուհու խոսքով՝ անհնար է գեղեցիկ տեսք ունենալ առանց սեփական անձին հավատալու:









































