Կիրակի ԱՄՆ Օկլահոմա նահանգում տորնադոյի հետևանքով զոհվել է 2 մարդ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Նշվում է, որ կիրակի օրը տորնադոն սկսվել է Կուապո քաղաքում, երկու մարդ է զոհվել: Տարերքի հասցրած վնասի կոնկրետ չափը դեռևս հայտնի չէ:
Նշվում է, որ տորնադոն հարվածել է ԱՄՆ Կանզաս, Օկլահոմա, Միսուրի նահանգների մի շարք շրջաններին: Օդերևութաբանների կարծիքով՝ տորնադոյի առաջացման վտանգ է նկատվում նաև Նեբրասկա, Տեխաս, Լուիզիանա և Միսիսիպի նահանգներում:
Արկանզաս նահանգում զոհերի թիվը հասել է 6-ի: Տարերքից հատկապես տուժել են Վիլոնյա և Մեյֆլաուեր քաղաքները:







































